Իրանի Ղեշմ, Հորմոզ, Հենգամ կղզիներ
Խմբային օդային տուր Երևանից
10 օր՝ մարտի 6- 15-ը, 2026թ։
Ավելի շատ նկարներ
Ողջու՜յն, սիրելի զբոսաշրջիկներ։
Շնորհակալ ենք, որ Ձեր ճամփորդության համար ընտրել եք Galaxytrip զբոսաշրջային ընկերությունը` Հայաստանում։
Ներկայացնում ենք տուրի ամբողջական տեղեկատվությունը` մինչև գրանցման փուլը։
Ընթերցման տևողությունը` 16-19 րոպե։
Խնդրում ենք մանրամասն կարդալ բոլոր բացատրությունները, որպեսզի ճանապարհորդության ընթացքում խնդիրների չհանդիպեք, ապա շարունակեք գրանցման գործընթացը։
Եթե ունեք ուղեկից, խնդրում ենք ուղարկել նրանց բացատրությունների հղումը, որպեսզի նրանք ևս ծանոթանան։
Կարևոր է իմանալ
Այս տուրը տարիքային սահմանափակում չունի, բայց 4 տարեկանից ցածր երեխայի մասնակցությունը խորհուրդ չի տրվում։
Ովքեր ունեն «ոտքի, մեջքի ցավ, սրտի խնդիրներ»` խորհուրդ չի տրվում մասնակցել տուրին։
Սկզբնական բացատրություն և արժեք
Մեկնարկի վայր
Երևան,Զվարթնոց միջազգային օդանավակայան։
Տուրի տևողություն և ամսաթվեր
10 օր՝ մարտի 6- 15-ը, 2026թ։
Օրերի քանակ և կացության տեսակ
2 գիշեր՝ առաջին կարգի հյուրանոցում, Թեհրանում
2 գիշեր՝ գնացքով (մեկնում-վերադարձ),
5 գիշեր՝ առաջին կարգի հյուրանոցում, Քեշմում։
• Բոլոր հյուրանոցները ապահովված են եվրոպական սանհանգույցներով ։
Սննդի մատուցում
9 նախաճաշ | 9 ճաշ կամ ընթրիք ։
Զբոսաշրջային ծրագրերի քանակ
Թեհրանում՝ 1 զբոսանք (8 տեսարժան վայրով)
Քեշմում՝ 5 օր զբոսանք (20 տեսարժան վայրով)
Զբոսանքների տրանսպորտ` կախված է մասնակիցների թվից և տեղական հնարավորություններից։
Համակցված՝ միկրոավտոբուս, ավտոմեքենա։
Զբոսանքների բարդություն (քայլարշավ)
Պարտադիր՝ ըստ ծրագրի, քաղաքային քայլարշավը տևում է 5-ից 20 րոպե և հեշտ է։
Տուրի ծառայություններ
Տուրը ներառում է․
– Թույլտվություն և ապահովագրություն
– Կեցություն և սնունդ՝ ըստ բացատրությունների
– Օդանավի տոմս՝ մեկնում-վերադարձ
– Գնացքի տոմս՝ մեկնում-վերադարձ
– Նավի տոմսեր՝ Քեշմ և Հորմուզ կղզիներ
– Ուղեբեռը նավերում
– Էքսկուրսիոն մեքենա՝ Քեշմ և Հորմուզ
– Նավակ՝ Հենգամ, Հարա և Հորմուզ կղզիներ
– Բոլոր էքսկուրսիաները՝ ըստ ծրագրի
– Բոլոր տեսարժան վայրերի մուտքավճարները
– Տուրի ղեկավար «Մարտին»՝ ամբողջ ճանապարհորդության ընթացքում
Տուրի արժեքը (ըստ նշված ծառայությունների)
2-3 անձի համար նախատեսված սենյակը 1 անձի համար՝ 275,000 դրամ ։
2 կամ 3 անձի դեպքում կարող եք պատվիրել համապատասխանաբար 2 կամ 3 անձի համար նախատեսված սենյակ։
Նրանք, ովքեր կցանկանան տեղավորվել առանձին, 1 անձի համար նախատեսված սենյակում, արժեքը 340.000։
Միայնակ գրանցվողները տեղավորվում են 3 մահճակալով սենյակներում ։
Գնի մեջ ներառված է ինքնաթիռի և գնացքի տոմսերի արժեքը։
Վճարման կարգ
1- Յուրաքանչյուր անձի ամրագրման համար` 50,000 դրամ կանխավճար
2- Մնացած գումարը՝ ճանապարհորդությունից 20 օր առաջ
3- Ինքնաթիռի տոմսի գնումը՝ ճանապարհորդությունից 10 օր առաջ
Կարող եք մնացած գումարը մարել փուլերով՝ մինչև շրջագայության մեկնարկից 20 օր առաջ։
Գրանցման վերջնաժամկետը
շրջագայության մեկնարկից 20 օր առաջ (եթե չլրացվի)
Լրացուցիչ նշումներ
Գնացքի ծրագրավորման պատճառով խնդրում ենք չկատարել ամրագրումը՝ վերջին օրերին։
Հարգանքով հայտնում ենք, որ սակագինը հաստատված է, և գրանցումը հնարավոր է միայն գումարի փոխանցմամբ և փաստաթղթերի ուղարկմամբ՝ (գործակալության հաստատման համար)։
Շրջագայության եղանակային պայմանները՝ տաք և հրաշալի։
Շրջագայության չեղարկման պատճառ՝
մասնակիցների թվի նվազագույն սահմանի դեպքում (12 հոգուց պակաս) կամ ինքնաթիռի և գնացքի տոմսերի բացակայությունը։
Օրվա երթ (մանրամասն)
Օր առաջին՝
Թռիչքի ժամը պարզվում է տոմսը գնելուց հետո։
Գոլեստանի պալատի այցելություն
Ճաշ կամ ընթրիք
– Գիշերակաց Թեհրան
Օր երկրորդ՝
– Թեհրանից գնացքով ուղևորվում ենք դեպի Բանդար Աբբաս ։
– Ճաշ կամ ընթրիք գնացքում,
– գիշերակաց գնացքում։
– Իրանի գնացքներում յուրաքանչյուր ուղևոր ունի առանձին մահճակալ և կարող է հանգիստ քնել։
Օր երրորդ՝
– Առավոտյան նախաճաշ գնացքում։
– Գնացքից իջնելուց հետո
– միկրոավտոբուսով տեղափոխվում ենք դեպի նավամուտք ,
– նավով դեպի Քեշմ։
– Միկրոավտոբուսով գնում ենք դեպի հյուրանոց, սենյակի ստացում,
– որից հետո գնում եք դեպի ծովափ լողալու։
– Ճաշ կամ ընթրիք
– հյուրանոցում, գիշերակաց ։
Օր չորրորդ՝
– Առավոտյան նախաճաշ հյուրանոցում, որից հետո
– գնում ենք ծովափ լողալու։Այնուհետև
– հագուստի և հուշանվերների շուկայի այցելություն,
– ճաշ կամ ընթրիք
– հյուրանոցում, գիշերակաց ։
Օր հինգերորդ՝
– Առավոտյան նախաճաշ հյուրանոցում, հետո
– Գնում ենք ծովափ լողալու։Այնուհետև այցելում ենք զարմանահրաշ
– Աստղերի կիրճ։
– Ճաշ, այցելում ենք
– Նազ կղզի ,
– հյուրանոցում գիշերակաց ։
Օր վեցերորդ՝
– Նախաճաշ հյուրանոցում
– Նավակով կամ նավով դեպի Հորմուզ կղզի,
– Հորմուզի շրջագայություն, մեքենայով ըստ ծրագրի
– նավակով կամ նավով վերադառնում ենք։
– Երեկոյան հավաք ծովափում։
– Ընթրիք հյուրանոցում
– Գիշերակաց
Օր յոթերորդ՝
– Առավոտյան նախաճաշ հյուրանոցում,այնուհետև
– ուղևորվում ենք դեպի Հենգամ կղզի։
– Նավակով ուղևորություն դելֆիններին տեսնելու հնարավորությամբ։
– Լողում ենք Հենգամի գեղեցիկ ծովափում։
– Չահքուհ կիրճի այցելություն,
– ճաշ կամ ընթրիք հյուրանոցում,
– գիշերակաց ։
Օր ութերորդ՝
– Առավոտյան նախաճաշ հյուրանոցում,այնուհետև
– գնում ենք ծովափ` լողալու և հանգստանալու։
– Սենյակի հանձնում և դուրս ենք գալիս հյուրանոցից , ուղևորվում դեպի նավամուտք ։
– Նավով ուղևորվում ենք դեպի Բանդար Աբբաս ։
– Գնում ենք դեպի երկաթուղի և գնացքով ուղևորվում դեպի Թեհրան։
– Ճաշ գնացքում,
– գիշերակաց գնացքում։
Օր իններորդ՝
– Գիշերակաց հյուրանոցում,
– հանգիստ և ազատ ժամանակ։
Օր տասներորդ՝
– Ուղիղ թռիչք Թեհրանից դեպի Երևան։
– Հիշարժան
– ճանապարհորդության ավարտ։
Ճանապարհորդության բացատրություն
Նախնական նշումներ
Այս տուրում, առաջնորդ Մարտին Քազեմին սկզբից մինչև ավարտը` Ձեր կողքին կլինի։
Անհրաժեշտ և պարտադիր հիմնական պարագաներ ամբողջ ճանապարհորդության ընթացքում
Միջին չափի ճամպրուկ կամ ուսապարկ
Անձնագիր
Որոշակի կանխիկ գումար (ըստ ցանկության՝ 50- 150 ԱՄՆ դոլարի չափով։)
Գնացքի բացատրություն
Գնացքի կուպեները ձևավորվում են ըստ տոմսի և յուրաքանչյուր վագոնում տեղավորվում են 4 հոգի։
Խնդրում ենք` չպահանջել կողք ֊կողքի կուպեներ։
Այնուամենայնիվ` խմբերը միասին են և վերջնականապես բոլոր սրահները միմյանց հասանելի են։
Մեր զբոսաշրջիկներից բացի, այլ ուղևորներ կուպեներում չեն լինելու։
Կուպեները ընդհանուր են և ներառում են տուրի մեր անդամներին՝ կանանց և տղամարդկանց։
Խնդրում ենք չկատարել սեռային բաժանում։
Կուպեյի ամբողջական ամրագրումը հնարավոր է հավելավճարով։
Քանի որ գնացքի տոմսերը սահմանափակ են, խնդրում ենք որքան հնարավոր է` շուտ գրանցվել։
Զբոսանքի մեքենաների բացատրություն
Զբոսանքի ընթացքում ուղեկիցների նստատեղերի դասավորությունը կատարվում է առաջնորդի կողմից՝ ըստ գրանցման ժամանակի և յուրաքանչյուր խմբի անդամների թվի։
Զբոսանքի ծրագիր և սնունդ
Եթե որևէ զբոսանքի չմասնակցեք, այդ զբոսանքը և դրա արժեքը կկորչի և փոխարինում չի լինի։
Զբոսանքների ընթացքում ճաշի կամ ընթրիքի համար նախատեսված է կանգառ` հյուրանոցում կամ ճանապարհի ռեստորանում։
Այլ տեղեկություններ
Տնային կենդանիները մեր բոլոր տուրերում` արգելված են։
Յուրաքանչյուր զբոսանքի ժամանակ կատարվում է խմբային լուսանկար։Խնդրում ենք ունենալ ձեր մասնակցությունը։
Պայմաններ Հորմուզ և Հենգամ կղզիների զբոսանքի համար։
Հորմուզ կղզու զբոսանքի 100 տոկոսանոց իրականացումը երաշխավորված չէ (ծովի ալիքների կամ ուժեղ քամու պատճառով, որը շատ հազվադեպ է լինում)։
Այս մասին տեղեկացվում է ճանապարհորդության առաջին օրը։
Հորմուզի ծովային տրանսֆերը որոշվում է առաջնորդի կողմից՝ ըստ ժամանակային պայմանների՝ նավով կամ նավակով։
Եթե Հորմուզի զբոսանքը կազմակերպվի և Դուք չմասնակցեք, այդ օրը ամբողջությամբ Ձեր տրամադրության տակ կլինի, և փոխարինող ծրագիր չի նախատեսվում և ձեր վճարած գումարը կկորչի։
Եթե որևէ զբոսանք որևէ պատճառով չեղարկվի, առաջնորդի ընտրությամբ կկազմակերպվեն փոխարինող զբոսանքներ Ղեշմում։
Հենգամ կղզում դելֆիններին 100 տոկոսով տեսնելը երաշխավորված չէ (կախված` ծովի հոսանքից և եթե երջանիկ պատահականությամբ հաջողվի )։
Տուրի չեղարկման պայմաններ
Ձեր կողմից չեղարկում՝ (գրանցումից հետո)։
Խմբային և անհատական տուրերի կանոնները լիովին տարբեր են և ներկայացվում են հետևյալ կերպ։
Այս տուրում ճանապարհորդության բոլոր հատվածները ամրագրվում են վճարումը կատարելուց հետո, և եթե Ձեր կողմից որևէ չեղարկում տեղի ունենա,վճարված գումարները` չեն վերադարձվում, բացառությամբ այն դեպքի, երբ մինչև տուրի մեկնարկից 12 օր առաջ այլ անձի փոխարինեք։
Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր տուրի համար կատարվում են տարբեր ծրագրավորումներ, տուրի չեղարկումը հարգելի ուղևորների կողմից` համարվում է այդ ծրագրերի խախտում, և տուրի չեղարկման տուգանքի վճարումը բնական և օրինական է։
Մեր կողմից չեղարկում և գումարի վերադարձ` Ձեզ
Մեր կողմից չեղարկման դեպքում գումարը կվերադարձվի Ձեր հաշվին՝ 48 ժամվա ընթացքում։
Տուրի վերջնական գրանցման քայլեր
Խնդրում ենք, բոլոր բացատրությունները ուսումնասիրել և Ձեր հաստատումից հետո, ամրագրում կատարելու համար` անձնագրով ներկայանալ մեր գրասենյակ։
Հասցե` Երևան,Արաբկիր վարչական շրջան,Գյուլբենկյան 43։
Ցանկանում ենք հաճելի և հիշարժան ճանապարհորդություն
Ձեզ, հարգելի զբոսաշրջիկներ։